Մեծ Բրիտանիան մեկ օրում կողմնորոշվել է պաշտպանության նոր նախարարի հարցում![]() 15 հոկտեմբերի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ՊՆ նոր ղեկավարը կլինի Ֆիլիպ Համոնդը, ասվում է նախարարնեի կաբինետի պաշտոնական կայքում: Նրա թեկնածությունը ներկայացվել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հաստատմանը: Ավելի վաղ Համոնդը զբաղեցնում էր տրանսպորտի նախարարի պաշտոնը: Այդ պաշտոնում նա աշխատել է պահպանողականների իշխանության գալու պահից՝ 2010թ. մայիսից: Պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսը հրաժարական տվեց հոկտեմբերի 14-ին: Պատճառը նրա ընկերոջ, գործարար Ադամ Ուերրիթիի հետ կապված սկանդալն էր: 2011թ. աշնանը ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ուերրիթին բազմիցս է ուղեկցել Ֆոքսին պաշտոնական ուղևորություններում, մասնավոր անձ լինելով: Ըստ մամուլի, Ուերրիթիի ուղևորություններն արտերկիր վճարել են մասնավոր հովանավորները: Այլ երկրներ Ֆոքսի այցելությունների ժամանակ Ուերրիթին ներկայացել է որպես նրա խորհրդական և մասնակցել է բանակցություններին մի շարք միջազգային հարցերի շուրջ: Ֆոքսը խոստովանել է, որ իր ընկերոջ ուղևորությունները պաշտոնական պատվիրակությունների հետ իրոք տեղի են ունեցել և պաշտոնապես ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ թույլ է տվել ընկերական և գործնական կապերի միաձուլում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |