«Ոսկե շերեփ» փառատոնի արդյունքում ստեղծվեց Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն15 հոկտեմբերի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն: Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը: Խոհարարական մրցույթին մասնակցեցին վարպետ խոհարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից: Խոհարարները պատրաստեցին աղցան, տոլմա, գառան մսից կերակրատեսակ և ազատ ընտրությամբ մեկ կերակրատեսակ: Ութ հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովը մրցութային աշխատանքները գնահատում էր` տեղյակ չլինելով, թե որ մասնակիցն է այն պատրաստել: Աշխատանքները ներկայացնելու համար մասնակից խոհարարներին տրվեց 60 րոպե` տեղում դրանք պատրաստելու, ձևավորելու և ներկայացնելու համար: Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո բացարձակ հաղթող ճանաչված մասնակցին, ինչպես նաև չորս անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասակիցներին հուշանվերներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցին Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում ստեղծվեց «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն»: Համաժողովում քննարկվեցին և հաստատվեցին Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, ձևավորվեցին ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, ընդունվեց համաժողովի ուղերձ-հայտարարությունը: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |