Հայ թուրքագետը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է![]() 18 հոկտեմբերի 2011 - 09:20 AMT PanARMENIAN.Net - Հայ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայում հայ-թուրքական գործընթացում առաջընթացն անիրական է։ Սակայն, ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մելքոնյանը, տարածաշրջանն այսօր անցնում է տարբեր գործընթացների միջով և «ոչինչ չի կարելի բացառել»։ Բացի դրանից, Մելքոնյանի խոսքով, Թուրքիայի քաղաքական կյանքում տվյալ պահին ոչ մի նախադեպեր չկան, որոնք կստիպեին երկրին թեկուզ ինչ-որ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, փորձագետը նշել է, որ, չնայած դրան, հայ-թուրքական գործընթացը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը թույլ է տալիս միջազգային առաջնորդներին հայ-թուրքական հարաբերությունների առիթով հանդես գալ հայտարարություններով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |