Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Հաքաթոն Երևան 2011» միջոցառումը

Դեկտեմբերին Երևանում կանցկացվի «Հաքաթոն Երևան 2011» միջոցառումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետարանում անցկավելու է «Հաքաթոն Երևան 2011» միջոցառումը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ Երևան քաղաքի խնդիրների լուծումներ թեմայով։ Այս մասին հաղորդում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կայքը։

Հաքաթոները Սիլիկոնե հովտում ծնունդ առած` ծրագրավորման և նախագծերի լայնածավալ միջոցառում են`ուղղված համատեղ ուժերով և նոր տեխնոլոգիաների միջոցով առաջադրված խնդիրների լուծմանը: Դրանց ընթացքում հավաքվում են ծրագրավորողներ, նախագծողներ և մի քանի ժամում ստեղծում, նախագծում և կյանքի են կոչում մի շարք ծրագրեր, նորարար լուծումներ։ Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

«Հաքաթոն Երևան 2011»-ը կանցկացվի մրցույթ-հաքաթոն ֆորմատով։ Մասնակից լավագույն թիմերը կստանան իրենց ծրագիրը կյանքի կոչելու և կիրառելու հնարավորություն, բազմաթիվ մրցանակներ, համագործակցության, ֆինանսավորման և ներդրումների ծրագրեր:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել թիմեր, որոնցում պարտադիր պետք է ներգրավված լինեն ծրագրավորողներ և այն ոլորտի մասնագետներ, որի վերաբերյալ առաջարկվում է իրականացնել նախագիծը, լրացնել դիմում հայտը և ուղարկել նշված էլփոստին: Թիմերը պետք է մասնակցեն միջոցառմանը նախորդող նոյեմբերին նախատեսված հանդիպումներին, որոնց ընթացքում փորձագետները կներկայացնեն Երևանին ու քաղաքի բնակիչներին հուզող ամենակարևոր խնդիրները:

Դեկտեմբերի 18-ին թիմերը մեկ րոպեանոց ներկայացումների տեսքով կներկայացնեն հանրությանն ու ժյուրիին իրենց պատրաստած ծրագրերը և նորարար լուծումները: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 30-ն է։

Միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը` որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ:

Երևանի քաղաքապետարանը նախընտրում է հաքաթոնի արդյունքում տեսնել մոբայլ լուծումներ, ծրագրեր և այլ նախագծեր տրասնպորտային համակարգի, աղբահանության, զբոսաշրջության, նշանների տեղադրման, քաղաք-քաղաքացի կապի բարելավում, լրագրողական համայնքի համար քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլ թեմաներով։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---