ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանին կոչ է անում հետևել Կարեն Կարապետյանի օրինակին![]() 28 հոկտեմբերի 2011 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ` Կոնգրեսի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հրաժարականը: «Որքան այդ հանցավոր վարչակարգի ներկայացուցիչները շուտ և արագ հրաժարական տան ու հեռանան, այնքան լավ և' երկրի, և' նրանց համար»,- նշել է նա` ընդգծելով, որ դա առաջին հերթին վերաբերում է Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին: ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանն իր հերթին նախագահին կոչ է արել հետևել Կարեն Կարապետյանի օրինակին` հավելելով, որ նման հրաժարականները տղամարդկության վկայություն են: Այսօր` հոկտեմբերի 28-ին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է իր հրաժարականի մասին` այն բացատրելով այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |