Լևոն Զուրաբյան. ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի հասնի նախագահ Սարգսյանի հրաժարականին28 հոկտեմբերի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ` Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իշխանությունները գիտակցաբար տապալեցին քաղաքական երկխոսության գործընթացը, որը պետք է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության բերեր: Այս կապակցությամբ նա նկատել է, որ «փափուկ անցումը ժողովրդավարությանը փոխարինվել է թավշե հեղափոխության մեթոդով»: Նրա խոսքով` ՀԱԿ-ը ծրագրում է ժողովրդական ճնշման միջոցով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Զուրաբյանի կարծիքով` դրա համար կա երկու ճանապարհ` հանրահավաքների, երթերի և պիկետների միջոցով ուղղակի ժողովրդական ճնշում նախագահ Սարգսյանի վրա, ինչը պետք է նրան ստիպի հրաժարական տալ: Եվ երկրորդը` ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն (նախագահի հրաժարական ծանր հանցագործություն կատարելու կամ հայրենիքը դավաճանելու համար) առանձին պատգամավորների կամ քաղաքական կուսակցությունների օգնությամբ` «ժողովրդական ճնշման հետ մեկտեղ» ԱԺ-ում նախաձեռնել նախագահի հրաժարականը: Նրա խոսքով, այժմ ինքնին իշխանության մեջ կան խնդիրներ, և «իշխանության բուրգի ճաքերը երևում են անզեն աչքով»: «ՀԱԿ-ն ունի բոլոր գործիքները, որպեսզի նախագահ Սարգսյանի հրաժարականի համար ժողովրդական բողոքի աննախադեպ ալիք ստեղծի»,- ամփոփել է Զուրաբյանը:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |