ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է անվճար օգտվել «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիներից 2 նոյեմբերի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը ներկայացնում է անակնկալ «GOOD’OK» ծառայության բաժանորդների համար:Ակցիայի շրջանակներում, նոյեմբերի 1-30-ը բաժանորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու անվճար մեղեդիներ իրենց և իրենց մտերիմների համար ծառայության հատուկ մեղեդիների ցանկից: Մինչև նոյեմբերի 15-ը հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ նոյեմբերի 15-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիով: Եթե բաժանորդն արդեն օգտվում է որևէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա նոյեմբերին տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է: Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի: Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |