ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգգեն հավատում է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի փառահեղ հաջողությանը![]() 3 նոյեմբերի 2011 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն հավատում է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի փառահեղ հաջողությանը: «Օլիմպիական խաղերը Սոչիում շատ ուժեղ թիմ է պատրաստվում` Դմիտրի Չեռնիշենկոյի գլխավորությամբ: Մրցությունների նախապատրաստությունն արտակարգ հաջող ընթացք ունի, վստահ եմ, որ Ռուսաստանում մեզ հետաքրքիր և հաջողված Օլիմպիադա է սպասվում»,- ասել է Ռոգգեն, հաղորդում է itar-tass.com-ը: Ռոգգեն հաղորդել է, որ նոյեմբերի կեսերին ծրագրում է այցելել Ռուսաստան, որտեղ կմասնակցի եվրոպական Օլիմպիական կոմիտեների 40-րդ Գլխավոր վեհաժողովին և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: «Ես կհանդիպեմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, և մենք, իհարկե, կխոսենք Սոչիում Խաղերի նախապատրաստության ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանում սպորտի զարգացման մասին»,- ասել է Ռոգգեն, որը Լոզանի Օլիմպիական թանգարանում մասնակցում էր Միջազգային Օլիմպիական կոմիտեի խորհրդաժողովին` նվիրված երիտասարդական օլիմպիական մրցությունների կազմակերպման հարցերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |