HP ընկերությունը վերադառնում է պլանշետների շուկա նոր Slate 2-ով![]() 3 նոյեմբերի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային բիզնեսից հրաժարվող, ապա մտափոխված Hewlett-Packard (HP) ընկերությունը կրկին վերադառնում է պլանշետային համակարգիչների արտադրության շուկա իր նոր Windows 7 օպերացիոն համակարգով աշխատող Slate 2 պլանշետով։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։ Սարքն ունի 8,9 դյույմ էկրան, աշխատում է Intel Atom Z670 պրոցեսորով, ունի 32Գբ հիշողություն, 3 մեգապիքսել հետևի ֆոտոխցիկ, ինչպես նաև դիմացի VGA տեսախցիկ տեսազանգերի համար։ Slate 2-ը պլանշետների շուկայում դժվար թե աղմկահարույց լինի, քանի որ աշխատում է Windows 7-ով, որը երբևէ չի եղել հիանալի օպերացիոն համակարգ պլանշետների համար։ Այժմ HP-ն սպասում է Windows 8-ի՝ շուկա մուտք գործելուն որպես իր պլանշետի հարթակ։ Windows 8-ի վերջնական տարբերակը սպասվում է այս տարվա վերջում։ HP-ի Slate 2-ն արժենալու է ԱՄՆ-ում 700 դոլար, վաճառքի մեկնարկը ամբողջ աշխարհում սպասվում է նոյեմբերի վերջում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |