Երևանի հաջորդ քաղաքապետը հայտնի կդառնա նոյեմբերի 15-ին![]() PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր` որոշել քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման օրը: Նիստը վարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 28-ին, իսկ արդեն նոյեմբերի 2-ին դուրս է եկել նաև ավագանու կազմից: «Առաջարկում եմ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 15-ին»,-ասաց Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հրաժարականից հետո մեկ ամսյա ժամկետում: Ավագանու 52 անդամներից ներկա էին 43-ը: Առաջարկությունն անցավ միաձայն` 43 կողմ, ոչ մի դեմ և ձեռնպահ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |