Adidas-ի կայքերը ենթարկվել են հաքերային հարձակման![]() 7 նոյեմբերի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Adidas սպորտային հագուստ արտադրող ընկերության կայքերի ցանցը ենթարկվել է հաքերային հարձակման։ Ընկերությունն անջատել է բոլոր կայքերը գրանցված անդամ օգտագործողների տվյալների անվտանգությունը պահպանելու և խնդիրը լուծելու համար։ «Մեզ համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր օգտագործողների անձնական տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը»,- գրում է Adidas-ն իր տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ին։ Նշենք, որ այս հաքերային հարձակմանը նախորդել են 29 քիմիական ընկերությունների կայքերի վրա հարձակումները և հնարավոր է սրանք նույն հաքերների «ձեռքի» գործն են։ Բացի դրանից, կարելի է ենթադրել, որ այս ամենի հեղինակն է «Anonymous» հաքերային խումբը, որը այս տարի հարձակվել է Sony's PlayStation Network-ի ցանցի վրա՝ գողանալով մոտ 77 միլիոն օգտագործողների անձնական տվյալներ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |