Էդվարդ Նալբադյան. Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման

Էդվարդ Նալբադյան. Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման

PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ հարաբերությունների բազմակողմանի խորացման։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարի խոսքով, «ցավոք սրտի, առայժմ Հայաստանի և Նորվեգիայի միջև չկա զարգացած պայմանագրաիրավական համակարգ և երկկողմանի պայմանագրերի քանակը մեծ չէ»։ Սակայն ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, երկրները ձգտելու են համագործակցության ընդլայնման։ Այդ առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկկողմանի քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու մասին համաձայնագիրը։ «Քաղաքական տեսանկյունից դա շատ դրական երևույթ է»,- ասել է նա։

Այսօր նաև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին։ Միաժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք դա կհանգեցնի մոտւքի արտոնագրի ռեժիմի հեշտացման սովորական քաղաքացիների համար, Նալբանդյանը նշել է. «Մուտքի արտոնագրի հեշտացումը Շենգենյան գոտու երկրների հետ տեղի է ունենում «Արևելյան գործընկերության» շրջանակներում»։

6  09.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենի համատեղ մամլո ասուլիսը
6  09.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենի կողմից պայմանագրերի ստորագրման եւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---