Apple-ի համահիմնադիրը վաղը check-in կանի Երևանում 9 նոյեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վաղը երկօրյա այցով Հայաստան կժամանի աշխարհահռչակ Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը։ Այս մասին հենց ինքը Վոզնյակը հայտնել է Facebook-յան իր էջում։ Սթիվ Վոզնյակը Հայաստան է հրավիրվել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեի կողմից։ Նա կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի 2011 մրցանակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ «Սինոփսիս - Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Մարկոսյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ Վոզնյակն իր այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների հետ։ Գայանե Մարկոսյանի խոսքով, վաղը հայտնի կդառնան բոլոր այն թեմաները, որոնց մասին Սթիվ Վոզնյակը կխոսի իր հանդիպումների ընթացքում։ Սթիվ Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |