ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԲԱՑԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՔՈՒՄ21 հուլիսի 2000 - 18:59 AMT PanARMENIAN.Net - 21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 20-ին Իրաքում Հայաստանի ժամանակավոր հավարտարմատար Մուրադ Մուքթիրյանը մեկնել է Բաղդադ` մասնակցելու ՀՀ դեսպանատան բացմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:1999 թվականին Հայաստանը սկսել է ակտիվացնել իր հարաբերությունները Իրաքի հետ: 1999-ի հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Դավիթ Հոհվաննեսյանը այցով մեկնել էր Բաղդադ, որտեղ հայտարարել էր, որ մոտ ապագայում Հայաստանը Բաղդադում կբացի առեւտրական ներկայացուցչություն: Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրաքի պատվիրակությունը` արտգործնախարարի առաջին տեղակալ Նուրի Իսմայիլ Թախա Ալ Հուսեյնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները ընդգծել էին, որ Իրաքի եւ Հայաստանի միջեւ առկա են տնտեսական համագործակցության լայն հեռանկարներ: Մասնավորապես, նշվել էր, որ համագործակցությունը կարելի է ծավալել առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի բնագավառներում: Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Արա Պապյանի խոսքերով, Հայաստանը եւ Իրաքը պետք է զարգացնեն տնտեսական հարաբերությունները այն բնագավառներում, որոնք չեն արգելվում ՄԱԿ-ի պատժամիջոցներով: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |