ԱԻՆ.Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

ԱԻՆ.Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին, ժամը 08.30-ի դրությամբ Լոռու մարզի ճանապարհները դժվարանցանելի երթևեկելի են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ տեղում իրականացվում են մաքրման և աղցանման աշխատանքներ` «Լոռի ՃՇՇ» և «Սպիտակի ճանապարհ» ՓԲԸ-ի կողմից: Արարատի մարզի տարածքում անանցանելի ճանապարհներ չկան:

Ժամը 10-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը (ք. Մարտունու կողմից) դժվարանցանելի է. իրականացվում են մաքրման աշխատանքներ: Արագածի տարածաշրջանի, ինչպես նաև Գորիս-Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները բաց են, սակայն տեղ-տեղ առկա մերկասառույցի պատճառով` դժվարանցանելի:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---