Հայտնի են Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի անունները![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը տվյալներ է տրամադրել Թաթարստանում վթարի արդյունքում զոհված հայերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանցից երեքը Հայաստանի քաղաքացիներ են` Կարեն Արմենաջյան (1974թ. ծնվ.), Արայիկ Մուխայելյան (1966թ. ծնվ.), Մերուժան Գալստյան (1966թ. ծնվ.) և Ռուսաստանի քաղաքացի Յուրա Գալտախչյան (1960թ. ծնվ.): Վերոնշյալ մարդիկ զոհվել են Կազան-Օրենբուրգ մայրուղու 187 կիլոմետրին Chery մարդատար ավտոմեքենայի և Ford Transit միկրոավտոբուսի բախման արդյունքում: Միկրոավտոբուսի ուղևորները չեն տուժել: Վարվում է քննություն: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Chery-ի անվադողերն ամառային էին, որոնք էլ մերկասառույցի պայմաններում մատնել են վարորդին սարից իջնելիս, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |