Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին![]() 16 նոյեմբերի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - 2011թ. նոյեմբերի 17-ին Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |