Առաջիկա ընտրությունները կլինեն բավականին թափանցիկ, վստահ է Անուշ Սեդրակյանը

PanARMENIAN.Net - 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն բավականին թափանցիկ, գտնում է «Ազատ ժողովրդավարներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա, «Հայաստանը փոքր ու ենթակա հանրապետություն է» և ստիպված է լինելու կատարել իր պարտավորությունները Եվրոպայի առջև և թափանցիկ ընտրություններ անցկացնել:

Նրա վստահությունը հիմնված է նաև այն պարագայի վրա, որ նախընտրական պայքարին մասնակցում են այնպիսի հզոր քաղաքական ուժեր, ինչպիսիք են «Բարգավաճ Հայաստանն» ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Ինչ վերաբերում է «Ազատ ժողովրդավարների» նախապատրաստմանը առաջիկա ընտրություններին, ապա, ըստ Սեդրակյանի, նրանք այժմ զբաղված են կուսակցությունների տարածքային կառույցների ձևավորմամբ: Նա հայտնել է, որ կուսակցությունն այժմ ունի 3 հազար անդամ:

Սեդրակյանը նշել է, որ կուսակցությունը դեռևս չի որոշել՝ առանձին են մասնակցելու ընտրություններին թե այլ քաղաքական ուժերի հետ դաշինքում: Ըստ նրա, իր հայացքներով «Ազատ ժողովրդավարներին» շատ մոտ է «Ժառանգությունը»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---