Նոյեմբերի 25-26-ին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Նոյեմբերի 25-26-ին Հայաստան կայցելի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերը:

Առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, արտաքին գործերի նախարարների և պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերի նախապատրաստմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ս. թ. նոյեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետությունում կգտնվի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Այցի շրջանակներում Բորդյուժան հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---