Հայաստանն այսուհետ կունենա Google Apps-ի լիազորված դիստրիբյուտոր

Հայաստանն այսուհետ կունենա Google Apps-ի լիազորված դիստրիբյուտոր

PanARMENIAN.Net - Այսօր կայացած ասուլիսում «Ջի դիզայն գրուպ» ընկերության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն ու առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը հայտնեցին, որ «Ջի դիզայն գրուպ»-ը դարձել է Google-ի կողմից լիազորված առաջին ընկերությունը, որը Հայաստանում զբաղվելու է Google Apps-ի զարգացմամբ։Ըստ Գրիգոր Սեմիրջյանի, Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված և կա Google-ի արտադրանքների ներգրավվածությունն ավելացնելու խնդիր։

«Մենք Հայաստան ենք բերել Google Apps Reseller համակարգը, որը թույլ է տալիս ինտերնետով և շատ քիչ գումարով զարգացնել ձեր բիզնեսը։ Փորձել ենք Google-ի ուշադրությունը hրավիրել Հայաստանի վրա, այս փաթեթով հետաքրքրված են լինելու մեծ ընկերությունները, որոնք իրենց թույլ են տալիս ունենալ CRM համակարգեր։ Իսկ թե որքանով են Google Apps-երը առավել CRM-ից, մենք կպատմենք առանձին միջոցառումներով»,-նշեց Արմեն Սարգսյանը։

Google Apps-ը մարքեթինգային համակարգ է՝ աշխատանքը ճիշտ կառավարելու, ճիշտ վաճառք կազմակերպելու և հաճախորդների հետ շփվելու համակարգ։ Այն նախատեսված է բիզնեսի համար և պարունակում է թե՛ էլփոստ ծառայություն, թե Docs (փաստաթղթեր), թե օրացույց և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---