Այսօր արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան25 նոյեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր արցախյան պատերազմի հերոս և Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին անդամ, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանը կդառնար 54 տարեկան: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, Վիզալիա քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): 1969 թ-ն Մոնթեի ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա: Վերադառնալով ԱՄՆ, ընդունվել է Բերկլիի համալսարանը «հնէաբանություն» և «Ասիայի պատմություն» մասնագիտությամբ: Պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետել է 7 լեզվի: Դասավանդում էր իրանի և Լիբանանի հայկական դպրոցներում: Մոնթեն մասնակցել է անցյալ դարի 70-ական թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմին: 1980թ. գարնանը անդամակցել է ԱՍԱԼ-ին: Մոնթեն պլանավորել և կազմակերպել էր Վան գործողությունը (Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան գրավումը, 1981 թ. սեպտեմբերի 24-ին) և մի շարք այլ գործողություններ, որոնք ուղղված էին թուրքական կառույցների դեմ եվրոպական պետություններում: 1990 թ-ն Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: 1991 թ-ն սեպտեմբերի առաջին անգամ ժամանելով Արցախ, մյուս օրը մարտին է միանում: Մոնթեն մասնակցում էր ԼՂՀ-ի շրջանների ազատագրական և պաշտպանական գրեթե բոլոր մարտերին: ԼՂՀ ԶՈւ-ի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանը ամենավառ, տաղանդավոր հրամանատարներից մեկն էր, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Մարզիլու գյուղում տարօրինակ հանգամանքներում: Թաղվել է Երևան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում: ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման բացառիկ ծառայությունների, դրսևորված քաջության և անձնական խիզախության համար հետմահու արժանացել է ԼՂՀ-ի «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, դառնալով «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ:
Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |