ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները դիմել են Երևանին և Բաքվին՝ դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու խնդրանքով 28 նոյեմբերի 2011 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման շրջանակներում Երևանում ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսոի պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Ինչպես հայտարարել է Համայն Ռուսոի պատրիարքը, հանդիպումը կարճատև էր, սակայն շատ հաջող: «Մշակվել է հռչակագրի տեքստը, որը մենք այժմ վերջնականապես համաձայնեցրինք ու ընդունեցինք: Ես կցանկանայի նշել ամենակարևորը՝ երեք կողմերը հավատարմություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և հայտարարում են, որ այդ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքների սկզբունքների վրա»: Պատրիարքը նշել է նաև, որ առաջնորդները սատարում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: «Մենք խոսում ենք հրադադարի ռեժիմը պահպանելու մասին, որը թույլ է տալիս մարդկանց լավատեսությամբ նայել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Բացի այդ, հոգևոր առաջնորդները հադես եկան նախաձեռնությամբ՝ դիմել երկու երկրների ղեկավարությանը՝ թախանձագին խնդրելով հեռացնել դիպուկահարներին առաջնագծից, որպեսզի այլևս արյուն չհեղվի շփման գծում, որպեսզի այլևս մահեր չարձանագրվեն»: Ըստ պատրիարքի, հրաժարումը ուժի կիրառումից պետք է ներառի բոլոր թվարկված տարրերը: Ըստ նրա, եթե արյուն չհեղվի, կփոխվի բարոյական և հոգեբանական մթնոլորտը, ինչը նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մենք հարգանքով ու վստահությամբ ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությանը խաղաղ բանակցություններին և աղոթում ենք, որ ինչպես երկու երկրների ղեկավարության, այնպես էլ ժողովրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ դեպի լավը գնան»,-հավելել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |