Հայ փորձագետ. Ցանկացած բացասական զարգացում Իրանում կարող է շատ վատ անդրադառնալ Հայաստանի վրա29 նոյեմբերի 2011 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Ցանկացած բացասական զարգացում Իրանում կարող է շատ վատ անդրադառնալ Հայաստանի վրա: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը՝ մեկնաբանելով այն, թե ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանի վրա ռազմական գործողություններն Իրանում: Սակայն, հայ փորձագետը նշել է, որ ԱՄՆ-ն չի շտապում հարձակվել Իրանի վրա, քանի որ չունի տեղեկություն այն մասին, թե որ փուլում է գտնվում միջուկային զենքի մշակումը: «Վաշինգտոնը վստահ չէ, որ հարձակման դեպքում համարժեք պատասխան չի ստանա, ուստի, այս պահի դրությամբ այնքան էլ իրատեսական չէ խոսել ռազմական գործողությունների մեկնարկի մասին»,-ասել է հայ փորձագետը: Ըստ նրա, իրավիճակի ապակայունացումն Իրանում ձեռնատու չէ տարածաշրջանին: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե կարող է արդյոք Ադրբեջանն օգտվել Իրանի հետ կապված իրավիճակից ու վերսկսել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, Մենուա Սողոմոնյանն ասել է, որ Բաքուն միշտ է հարմար պահերի սպասում, հայկական կողմի վրա հարձակվելու համար: «Եվ իրավիճակն Իրանում չի կարող բացառություն լինել»,-ասել է նա: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները արտահայտվում են Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման օգտին միջուկային ծրագրի պատճառով, սակայն Պենտագոնում չեն հաստատում լուրերը Թեհրանի դեմ նախապատրաստվող ռազմական գործողության մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |