Հայաստանի ԶՈւ տեսչական խումբը մեկնել է Թուրքիա![]() 30 նոյեմբերի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը կնքվել է 1990թ. նոյմեբերի 19-ին Փարիզում ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրների և Վարշավայի պայմանագրի կազմակերպության վեց երկրների կողմից: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1992թ. նոյեմբերի 9-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |