Է. Շարմազանովն ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ընդհարումը համարում է «նորմալ խորհրդարանական կրքեր»![]() 30 նոյեմբերի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը PanARMENIAN.Net ին մեկնաբանել է այսօրվա խորհրդարանական նիստի ընթացքում ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի միջև ընդհարումը: Շարմազանովի կարծիքով պատգամավորների միջև լեզվակռիվը «նորմալ խորհրդարանական կրքեր» են, և ոչ մի տարօրինակ բան նա դրանում չի տեսնում: «Տեսե՛ք, թե ինչ է կատարվում այլ խորհրդարաններում»,- հավելել է նա: Շարմազանովը նաև նշել է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ քննարկել իր պատգամավորի վարքը: Այսօր Ազգային ժողովի նիստում, ամբիոնից ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի պատգամավորական ելույթի ժամանակ անսպասելի բղավոցներով և վիրավորանքներով նրան է դիմել ՀՀԿ կուսակցության անդամ Առաքել Մովսիսյանը՝ (Շմայս) հայտարարելով. «Ես այստեղ չեմ եկել, որպեսզի քեզ պես հայվանին լսեմ»: «Հայվանն ինքդ ես, հանգի՛ստ խոսիր: Ո՞նց ես խոսում»,- ի պատասխան բղավել է Մարտիրոսյանը և, ընդհատելով ելույթը, բարկացած հեռացել՝ պահանջելով, որ խոսնակի պարտականություններ կատարող Սամվել Նիկոյանը հանդարտեցնի իր կուսակից գործընկերներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |