Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր բոլոր դիվանագետներին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր բոլոր դիվանագետներին այն բանից հետո, երբ Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա հարձակում է կատարվել: Այդ մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը: Նախնական տվյալներով, դիվանագիտական աշխատակիցները Իրանից մեկնել են ԱՄԷ: Ինչպես հաղորդում է Вести.ру-ն, այսօր բրիտանական խորհրդարանում արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հանդես կգա Իրանում տեղ գտած իրադարձություններին նվիրված հատուկ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Իրանում իրենց դեսպանատունը փակելու մտադրության մասին հայտնել են նաև Նորվեգիայի իշխանությունները:

Տարհանման մասին որոշումն ընդունվել է` կապված նախօրեին Թեհրանում բրիտանական դեսպանատուն կատարած ներխուժման հետ: Նախօրեին մի խումբ իրանական ուսանողներ խուժել էին դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը` գերի վերցնելով դիվանագիտական առաքելության վեց աշխատակիցների: Մյուս դիվանագետները փախուստի էին դիմել հետնամուտքով: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր պատանդներին, սակայն ցուցարարների խմբին հաջողվել էր կրկին թափանցել դեսպանատան տարածք:

Դեսպանատունը զավթելու համար Մեծ Բրիտանիան Իրանին սպառնացել է լուրջ քաղաքական միջոցներ ձեռնարկել, և շուտով կոնկրետ քայլեր պետք է հնչեցվեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---