Յուքոմը բարձրացնում է ինտերնետի արագությունը![]() 1 դեկտեմբերի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Յուքոմ ընկերությունը ձմեռային տոների կապակցությամբ բարձրացնում է իր բոլոր բաժանորդների ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելիության նվազագույն արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից։ Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով: Բարձրացվել են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները և այժմ Կլասսիկ, Ռոք և Ջազզ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ: Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: Բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |