Amazon Santa նոր ծրագրի միջոցով ծնողները ցանկալի նվերներ կընտրեն երեխաների համար![]() 1 դեկտեմբերի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Amazon.com-ի մամլո ծառայությոնը հայտնում է, որ ընկերությունը թողարկել է Amazon Santa անվճար ծրագիրը Kindle Fire և iPad պլանշետային համակարգիչների համար։ Ծրագրի շնորհիվ հեշտանում է ծնողների գործը։ Երեխաները ստեղծում են իրենց «Ցանկությունների ցուցակը»՝ ուղղված Ձմեռ պապին։ Բացի դրանից «Ցանկությունների ցուցակները» (Wish Lists) կարելի է կիսել ընկերների, ընտանիքի հետ։ Amazon Santa-ն նախագծված է երեխաների համար, այն շատ պարզ է և պարունակում է ավելի քան 5000 մանկական ապրանքներ-նվերներ՝ խաղալիքներ, գրքեր, երաժշտություն, տեսախաղեր, հեռուստատեսային ծրագրեր և այլն։ Ծրագիրն օգնում է ծնողներին Նոր տարվա կապակցությամբ ընտրել ճիշտ նվերներ երեխաների համար և ոչ միայն երեխաների, այլև ընկերների և բոլոր մարդկանց համար։ Amazon Santa ծրագիրը կարելի է անվճար ներբեռնել Amazon Appstore-ից կամ iTunes-ից։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |