Armnet Awards 2011-ի գլխավոր մրցանակը շահեց Խորհրդարանի մոնիթորինգի կայքը![]() PanARMENIAN.Net - Ավարտվեց Armnet Awards 2011 հայկական ինտերնետի լավագույն կայքերի մրցույթը: Մրցույթին ներկայացված 500 ավելի կայքերից մրցանակաբաշխության ժյուրին որոշեց լավագույններին ինը անվանակարգերում: Դիզայն և Հարմարավետություն անվանակարգում շահեց Armenianmonuments.org կայքը: Տարվա Նորարարություն անվանակարգում հաղթեց annoisy.org կայքը: Տարվա լավագույն Տեխնիկական կատարում անվանակարգը շահեց yerevanguide.am-ը: Լավագույն բովանդակություն ճանաչվեց genocide-museum.am-ը՝ Հայոց Ցեղասպանության թանգարանի կայքը: Տարվա առաջըթացը շնորհվեց parliamentmonitoring.am-ին: Ժյուրիի կողմից սահմանված երկու հատուկ անվանակարգերը շնորհվեցին granish.org և publicdata.am կայքերին: Orange Արմենիա ընկերության կողմից սահմանված անվանակարգը՝ Լավագույն Մոբայլ Լուծում անվանակարգը շնորհվեց m.lragir.am կայքին: Ժողովրդական ընտրություն անվանակարգում շահեց newsinfo.am-ը: Armnet Awards 2011-ի Գլխավոր մրցանակը շնորհվեց Հայաստանի խորհրդարանի մոնիթորինգի կայքին` parliamentmonitoring.am: Ժյուրիի կազմում էր Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։ «Armnet 2011» միջոցառման կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |