«Ժառանգությունն» առայժմ չի տեսնում հասարակայնության վստահությունը ՀՀԿ իրականացրած քաղաքականության հանդեպ

«Ժառանգությունն» առայժմ չի տեսնում հասարակայնության վստահությունը ՀՀԿ իրականացրած քաղաքականության հանդեպ

PanARMENIAN.Net - Հասարակայնության կողմից առայժմ վստահություն չկա իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Եթե իշխանությունները վերջապես հրաժարվեն այն մտքից, որ միայն իրենք պետք է իշխող լինեն և լեգիտիմ ընտրությունների միջոցով զիջեն իշխանությունը, այդ պահից սկսած հասարակությունը կսկսի վստահել իշխանություններին, և հնարավոր կդառնա այս և նման ծրագրերը կյանքի կոչելը»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ կառավարության երկու ծրագրեր այդպես էլ «թղթին» մնացին՝ պայքարն աղքատության դեմ և Հայաստանի կայուն զարգացման ռազմավարությունը, քանի որ դրանցում դրված նպատակները չէին համապատասխանում գործող կառավարման համակարգին, ինչպես նաև զուրկ էին հասարակության վստահությունից իշխանության և երկրում իրականացվող քաղաքականության հանդեպ:

Անդրադառնալով անմիջականորեն ներկայացված ռազմավարական քաղաքականությանը՝ ուղղված արտահանմանը, Մինասյանն ասել է, որ տարաձայնություն է տեսնում լեռնահանքային արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման մեջ այն առումով, որ դրանք համաձայնեցված չեն բնապահպանական տեսակետից: «Մենք ուզում ենք զարգացնել վերամշակման արդյունաբերությունը և ավելացնել արտահանումը, բայց ես մրցունակ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ստեղծման հնարավորություն չեմ տեսնում»,- պարզաբանել է նա: Այս կապակցությամբ նա առանձնացրել է նաև ներկայացված ծրագրի դրական կողմը՝ նշելով, որ արդյունքում ծրագրվում է նվազեցնել լեռնահանքային արդյունաբերության աճի տեմպերը՝ համեմատած երկրի տնտեսության այլ ճյուղերի հետ: Միևնույն ժամանակ պատգամավորը կարևորել է այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ապահովումը:

Դեկտեմբերի 4-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում քննարկվում է Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը՝ ուղղված արտահանմանը: Քննարկմանը մասնակցում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետկառույցների, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ներառում է Հայաստանի տնտեսության 11 առավել հեռանկարային ճյուղերը: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ճշգրիտ սարքաշինություն, դեղագործություն և սննդի արդյունաբերության ոլորտը, հիմնականում՝ կոնյակագործությունն ու գինեգործությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---