ԱՄՆ-ն նախատեսում է ձեռնպահ մնալ ռազմական ներխուժումից Սիրիա 5 դեկտեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նախատեսում է ձեռնպահ մնալ ռազմական ներխուժումից Սիրիա և չի կորցնում նախագահի պաշտոնից Բաշար Ասադին խաղաղ միջոցներով պաշտոնանկ անելու հույսը: Այդ մասին հայտնել է Ամանում գտնվող Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելթմանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ես չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկն ուզում է ինչ-որ ներխուժում տեսնել Սիրիա: Այսպիսով, մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի գործիքներ ունենք, որպեսզի փորձենք Ասադին և նրա շրջապատին ցույց տալ, որ դաժան սպանություններ գործելը առաջ շարժվելու լավագույն միջոցը չէ»,- ասել է Ֆելթմանը: Նա նշել է նաև, որ Ասադի վարչակարգը երկիրը քաղաքացիական պատերազմի եզրին է հասցնում: Ֆելթմանը պնդել է, որ սիրիական նախագահը գործը տանում է միջէթնիկական տարբերությունների խորացմանը: «Ըստ երևույթին, նա պատրաստվում է կատարել սեփական կանխատեսումն այն մասին, որ Սիրիան գնում է դեպի քաոս և քաղաքացիական պատերազմ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |