«Start-up Weekend Yerevan»-ի թիմերից SPINGO-ն աշխատել է ինտերակտիվ պտտվող գլոբուսի ստեղծման վրա

«Start-up Weekend Yerevan»-ի թիմերից SPINGO-ն աշխատել է ինտերակտիվ պտտվող գլոբուսի ստեղծման վրա

PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթին մասնակցում էր 9 խումբ, որոնք աշխատում էին 9-ը գաղափարների շուրջ:

Թիմերից մեկն աշխատում էր SPINGO նախագծի վրա: Հենց անվանումն արդեն հուշում է նախագծի էությունը: Spin նշանակում է պտտիր, իսկ Go՝ գնա: SPINGO նախագիծը մի պորտալ է, որտեղ այցելուն տեսնում է երկրագունդը:

«Հաճախ գլոբուսը պտտացնելիս, մատդ դնում ես պատահական մի կետի վրա: Այս սկզբունքով է աշխատում SPINGO -ն: SPINGO -ն այն մարդկանց համար է, ովքեր սիրում են ճամփորդել: SPINGO -ի գլոբուսը պտտեցնելով, պատահական ընտրում ես մի երկիր: Սեղմելով այդ երկրի վրա՝ կարող ես իմանալ երկրի մասին բազմաթիվ տեղեկություններ՝ սկսած պատմությունից, մինչև հյուրանոցները»,-ասաց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակներից Լիանա Գևորգյանը:

Նրա խոսքով, նախագիծն ունենալու է թե՛ վեբ տարբերակ, թե՛ բջջային ծրագիր: Նա նաև ավելացրեց, որ SPINGO -ի գլոբուսը ինտերակտիվ է լինելու, երբ մարդ շատ պտտեցնի այն, գլոբուսը կսկսի խոսել: «Օրինակ, կասի, «այդքան մի պտտեցրու» կամ «հոգնեցի» ու նման այլ արտահայտություններով կզրուցի օգտագործողի հետ»,-ասաց Լիանա Գևորգյանը Ըստ Լիանա Գևորգյանիմ SPINGO -ն կրելու է նաև սոցիալական ցանցի հատկանիշներ: Այսինքն, յուրաքանչյուր օգտագործող կարող է գրանցվել, գտնել մարդկանց, որոնք նույնպես ցանկանում են այցելել տվյալ երկիրը:

«Start-up Weekend Yerevan»-ին SPINGO նախագծի շուրջ աշխատում էին 6 հոգի:

«Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---