Samsung-ը թողարկել է երկու 3.5 դյույմ էկրանով սմարթֆոն![]() 5 դեկտեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը թողարկել է SCH-W999 սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Android Police-ը: W999-ը մեծ չափերի flip հեռախոս է: Այն ունի երկու S-AMOLED 3.5 դյույմ էկրան, ստեղնաշար և 1.2GHz երկակի Qualcomm MSM8660 պրոցեսոր: Բացի այս ամենից, այն նաև երկու SIM-անի է, այսինքն միաժամանակ հնարավոր է տեղադրել և օգտագործել սմարթֆոնում երկու հեռախոսահամար: W999-ը ունի 5 մեգապիքսել ֆոտոխցիկ, A-GPS, Wi-Fi, Bluetooth 3.0: Այն աշխատում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով: Ինչպես գրում է Android Police-ը, այն վաճառքի է դուրս գալու 2012-ին և լինելու է բավական թանկարժեք սմարթֆոն՝ մոտ 1400 ԱՄՆ դոլար: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |