Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա![]() 5 դեկտեմբերի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 6-8-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի, Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Շուման հիմնադրամի նախագահ Ժան Դոմինիկ Ջուլիանիի, Արտերկրում ֆրանսիական կրթական հաստատությունների գործակալության գլխավոր տնօրեն Անն Մարի Դեկոտի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ: ԱԱԽ քարտուղարը կմասնակցի նաև Մարսել քաղաքում կազմակերպվելիք Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարին: Համագումարի շրջանակներում տեղի կունենա Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարթենզի և ԵՄ անդամ երկրների քաղաքական կառույցների ղեկավարների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |