Սամվել Նիկոյանը խոստանում է իր առաջին այցը խոսնակի պաշտոնում կատարել Արցախ![]() 5 դեկտեմբերի 2011 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խսնակի պաշտոնի համար ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Նիկոյանը խոստացավ ընտրվելու դեպքուm առաջին այցելությունը կատարել ԼՂՀ: Այդ մասին նա հայտարարել է՝ պատասխանելով խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին հարցին: «Անշուշտ, դուք գիտեք, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը ձևավորում է նախագահը: Ուստի, ԱԺ դիվանագիտությունը չպետք է հակասի դրան»,-նշեց Նիկոյանը: Նա բարձր է գնահատել նախորդ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գործունեությունն այդ ուղղությամբ, ինչը հանգեցրեց Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՆԱՏՕ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային հարթակներում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |