Հայաստանը տարեկան 1000 մասնագետի կարիք ունի ՏՏ ոլորտում![]() 7 դեկտեմբերի 2011 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած ԱԺ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս Անդրանիկ Մարգարյանի կառավարման ժամանակ է հայտարարվել գերակա ճյուղ։ Խոսելով Հայաստանի ՏՏ ոլորտի արդյունքների մասին` վարչապետը առանձնացրել է երկու փաստ՝ այդ ոլորտի ձեռնարկությունների տարեցտարի աճը (300), մասնագետների քանակը (5500) և տարեցտարի ինտերնետի սակագնի նվազումը։ «Այսօր Հայաստանում ունենք 400 000 ինտերնետից օգտվող։ Երրորդ օպերատորի մուտքը նույնպես նպաստել է այս թվի աճին։ Տարեցտարի բարելավվող ինտերնետի որակը և գնի նվազումը հուշում են ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը առանձնացրել է նաև ՏՏ ոլորտի մասնավոր սեկտորի ներկայացուցիչներից բաղկացած խորհրդի գոյությունը` հավելելով վերջերս նրանց ներկայացրած պահանջը տարեկան շուրջ 1000 մասնագետի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի ամեն տարի ոլորտի 20 % աճին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |