Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց մոտ 20 ակտիվիստ է հավաքվել![]() PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է ընթանում ի աջակցություն Մոսկվայում հանրահավաքի դուրս եկած մարդկանց, որոնք բողոքում են Պետդումայի ընտրությունների ժամանակ թույլ տված խախտումներից: «Ազատ քաղաքացիները հանուն ազատ քաղաքացիների» ակցիային մասնակցում է 20 մարդ, որոնց ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ շենքին, և նրանք իրենց ակցիան անց են կացնում դիմացի փողոցում: Հանրահավաքի մասնակիցների կողմից բանակցությունները վարում էր մի քանի հայկական բուհերի դասախոս Սամվել Կարաբեկյանը: Ինչպես նա ասել է լրագրողներին, ակցիայի նպատակն է աջակցել հանրահավաքի մասնակիցներին Մոսկվայում: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչու ընդդիմության ղեկավարները չեն միացել միջոցառմանը, Կարաբեկյանն ասել է, որ իր անձնական կարծիքն է հայտնում, իսկ ընդդիմության կարծիքն արդեն քաղաքական հարց է և կապված է ՌԴ-ում ընտրությունների արդյունքների մանրակրկիտ քննության հետ: Ակտիվիստների հետ է նաև Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շաբաթ օրը Մոսկվայում բազմահազարանոց հանրահավք տեղի կունենա, որին ակնկալվում է տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը: Պետդումայի ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 4-ին: Իշխող «Միասնական Ռուսաստանը» հավաքել է ձայների գրեթե 50 տոկոսը: Արդյունքներից դժգոհ ընդդիմությունը սկսեց բողոքի ակցիաներ կազմակերպել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: Իրենց դժգոհությունը Ռուսաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ հայտնել են ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |