Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա![]() 12 դեկտեմբերի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Այցը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջանֆրանկո Ֆինիի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի, Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Բրասկի թանգարանում բացված «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդես: Հանրապետության ղեկավարը Վենետիկում կմասնակցի երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո բացվող «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսին, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Սերժ Սարգսյանը Վենետիկում հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների և Իտալիայի հայ համայնքի ավելի քան երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաև Հանրապետության ղեկավարի հանդիպումը «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի Վենետիկի քաղաքապետարան ևս, որտեղ ներկա կգտնվի Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |