Թուրքիայում PKK ութ մարտիկ է ոչնչացվել15 դեկտեմբերի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Բինգել քաղաքում Թուրքիայի անվտանգության ուժերի հատուկ գործողությունների ընթացքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) ութ մարտիկներ են ոչնչացվել, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը: Մարտիկները ոչնչացվել են փոխհրաձգության արդյունքում, նրանք հրաժարվել են հանձնվել, կրակ են բացել զինվորականների ուղղությամբ, որից հետո ոչնչացվել են պատասխան կրակով: Սպանված ահաբեկիչների թվում են հինգ կանայք և PKK տեղական ջոկատի հրամանատարը: Թուրքիայի հակամարտությունը PKK-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: PKK-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |