Dell-ն այլևս չի ցանկացնում արտադրել նեթբուքեր![]() 16 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Dell ընկերությունը այլևս հետաքրքրված չէ նեթբուքերի վաճառքով։ Խոսքը գնում է 10 դյույմ էկրանով նեթբուքերի մասին, որոնք 2011-ին արդեն վաճառքի ճգնաժամ են ապրել, գրում է CNET-ը։ Փոխարենը, Dell-ն այժմ կենտրոնանալու է նոթբուքերի արտադրության վրա։ «Մենք միտված են արտադրել բարակ և հզոր լուծումներով նոթբուքեր, որոնց հետ ենք մենք կապել ու կապում մեր հաջողությունը։ Դրանց թվին է պատկանում, հատկապես XPS շարքը»,-նշել է Dell-ի համաշխարհային սպառողների հանրային կապերի տնօրեն Մեթյու Հաթչիսոնը։ Նրա խոսքով, Dell-ի սպառողներին ավելի շատ գրավում են XPS շարքի 14z և 15z մոդելները։ Պետք է նշել, որ պլանշետների՝ շուկա մուտք գործելու փաստը ողջ աշխարհում կտրուկ նվազեցրեց նեթբուքերի վաճառքը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |