Զինծառայողին շղթայով հարվածած ենթասպայի նկատմամբ հարուցված է քրեական գործ

Զինծառայողին շղթայով հարվածած ենթասպայի նկատմամբ հարուցված է քրեական գործ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին` ժամը 07:20-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից։

Փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---