Մեկնարկել է «Հաքաթոն [YAN] Երևան 2011» նորարար մրցույթ-միջոցառումը

Մեկնարկել է «Հաքաթոն [YAN] Երևան 2011» նորարար մրցույթ-միջոցառումը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց «Հաքաթոն [YAN] Երևան 2011» միջոցառումը։ Այսօր և վաղը՝ դեկտեմբերի 18-ին, միջոցառմանը մասնակից 41 թիմերը կաշխատեն իրենց նախագծերի շուրջ։Հաքաթոների նպատակն է միավորել նորարար գաղափարներ ունեցողներին, ծրագրավորողներին, նախագծողներին և այլ ոլորտի մասնագետների՝ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու համար։

Հաքաթոնը Սիլիկոնե հովտում ծնունդ առած միջոցառում է։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց կատարեց՝ ծանոթանալով մասնակից թիմերից ոմանց գաղափարներին։

Միջոցառման պաշտոնական բացումը կատարեցին կազմակերպիչներից Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանը, Ինկուբատոր ձեռնարկությունների հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների փոխնախագահ Վահագն Ծատուրյանը։ Նրանք ողջունեցին այս նախաձեռնությունը և մաղթեցին մասնակիցներին առողջ և հաջող աշխատանքային օր։

Հաքաթոնյան թիմերի գաղափարները քաղաքային խնդիրների տարբեր ոլորտներին են առնչվում։ Կազմակերպիչների խոսքով գերակշռում են գաղափարները տրանսպորտային և տուրիզմի ոլորտներում։

Հաղթողներին տրվելու են դրամական մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ լավագույն նախագիծ (մրցանակը Երևանի քաղաքապետարանի կողմից), Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված լավագույն նախագիծ, Լավագույն մոբայլ լուծում, (մրցանակը ՁԻՀ-ի կողմից), լավագույն սոցիալական նախագիծ և լրատվամիջոցներ և հասարակություն անվանակարգ։ Նախատեսված են նաև որոշ խրախուսական մրցանակներ։

Հաքաթոնը տեխնիկական տերմին է, գալիս է մարաթոն և անգլերեն hacking բառերից։ Hacking տեխնիկական իմաստով նշանակում է լավ տիրապետել և բարելավել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---