Ալեքսանդր Իսկանդարյան. Սարսափները, որոնցով Թուրքիան սպառնում է Ֆրանսիային, իրականություն չեն դառնա![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան ինչպես միշտ նյարդային կարձագանքի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի այն հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Անկարան օրինագծի ընդունման դեպքում: Սակայն հայ փորձագետը նկատել է, որ չգիտի որքանով է հավանական Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը: «Այնուամենայնիվ, սարսափները, որոնց մասին խոսում է Թուրքիան` Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության քրեականացման մասին օրինագծի ընդունման դեպքում, չեն լինի»,- ասել է նա` հավելելով, որ Ֆրանսիան Եվրոպայում կարևոր դեր է խաղում և բազմաթիվ հարցեր է որոշում, «այնպես որ ես լրջորեն չեմ վերաբերում այն հայտարարություններին, որ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան կխզի իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ»: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներով, եթե ֆրանսիական սենատը հաստատի օրինագիծը, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան խորհրդարանի քննարկման կդնի «ցեղասպանության» ճանաչման օրինագիծը, որը Ալժիրում իրականացրել է Ֆրանսիան 1945թ, և որի արդյունքում զոհվել են տեղի 45000 բնակիչներ: Ւր հերթին ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հնարավոր ընդունման դեպքում Փարիզի և Անկարայի հարաբերությունների վատացման «պատասխանատվությունը» դնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |