Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերի ժամանակը չունի, գտնում է հայ փորձագետը![]() PanARMENIAN.Net - «Եթե խոսելու լինենք Հայաստանի ու Թուրքիայի պետական հարաբերությունների մասին, ապա, հայ-թուրքական հարաբերություններ այս տարի ընդհանրապես չեն եղել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, այս տարի հայ-թուրքական հարաբերություններում լճացում է տիրել: «Սակայն, հետաքրքիր էր այն, ինչ կատարվում էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, մասնավորապես, հարկ է նշել երկու երկրների քաղաքացիական հանրությունների միջև երկխոսություն հաստատելու փորձերը»,-ասել է փորձագետը: Այնուամենայնիվ, Իսկանդարյանը նշել է, որ զգալի առաջընթացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դա չի հանգեցնի: «Կարծում եմ, Թուրքիայի ղեկավարությունը հիմա հայերի ժամանակը չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային այժմ ամենից շատ հուզում է այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում ու Եվրոպայում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |