Երկխոսությունը ՀԱԿ-ի ու իշխանությունների միջև փոխեց քաղաքական իրողությունը Հայաստանում19 դեկտեմբերի 2011 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Անցնող տարին շատ հետաքրքիր էր, հատկապես, ներքին քաղաքականության առումով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկաս» հետազոտական կենտորնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Փրոձագետը նշել է, որ ամենահետաքրքիրը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների փոհհարաբերություններն էին: Ըստ նրա, կողմերի այդ որոշումը կապված էր 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, «որպեսզի մրցակցությունը ընտրությունների ընթացքում լինի միայն քաղաքական, ոչ թե այլ ոլորտում»: Ինչպես նշել է Իսկանդարյանը, այդ գործընթացը փոխեց քաղաքական իրողութունը Հայաստանում: Փորձագետը նշեց, որ անցնող տարում Հայաստանում վերադասավորումներ տեղի ունեցան քաղաքական վերնախավում, որոշ մարդիկ հեռացվեցին իշխանությունից, մյուսները ընդգրկվեցին իշխանության շարքերում: Ըստ նրա, այս գործընթացը, որը վաղուց է սկսվել, փորձ է հեռացնել օլիգարխներին կադրային ու քաղաքական որոշումներ կայացնելուց: Ինչպես նշել է Իսկանդարյանը, բոլոր այդ գործընթացները կապված են առաջիկա ընտրությունների հետ և մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո քաղաքական տարին կավարտվի: Սակայն, փորձագետը չի բացառել, որ ընտրություններին կարող են հաջորդել ընդդիմության բողոքները, ինչպես դա սովորաբար լինում է: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |