2011թ. բավականին արդյունավետ ու կարևոր էր Հայաստանի ԱԱԽ համար![]() 29 դեկտեմբերի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - 2011թ. բավականին արդյունավետ ու կարևոր էր Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի համար միջազգային համագործակցության տեսակետից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, 2011թ. ստորագրվել են համագործակցության մասին փաստաթղթեր Ռուսաստանի ու Լեհաստանի Անվտանգության խորհրդների հետ: «Առաջիկայում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Բելառուսի ԱԽ հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ ԱԱԽ-ն նաև սերտ համագործակցություն է հաստատել Ֆրանսիայի ԱԽ և պաշտպանության խորհրդի հետ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նվաճում է համարում ռազմարդյունաբերության հայեցակարգի հաստատումը, այդ կապակցությամբ Ռուսաստանում ստորագրվեց համապատասխան համաձայնագիր, որի համաձայն արդեն մեկնարկել է յոթ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՀՀ տարածքում: Նա նաև նշել է, որ ռազմարդյունաբերության զարգացման տեսակետից գալիք տարին վճռորոշ կլինի Հայաստանի համար: Արթուր Բաղդասարյանը կարևորել է 2011թ., քանի որ ընթացիկ տարում հաստատվել է սպառազինության ու ռազմական տեխնիկայով ապահովման պետական ծրագիրը, որի արդյունքում կներկրվի նոր ռազմական տեխնիկա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |