Բուլղարիայի խորհրդարանը չի ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը![]() 11 հունվարի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Բուլղարիայի խորհրդարանում քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Սակայն, ինչպես գրում են բուլղարական ԶԼՄ-ները, խորհրդարանը չընդունեց բանաձևը, չնայած, որ քաղաքների մեծ մասն արդեն ճանաչել է այն: Ինչպես նշել է այս առնչությամբ ծայրահեղ ազգայնական կուսակցության ներկայացուցիչ Վոլեն Սիդերովը, «պատմության որոշ ասպեկտներ թաքցնելն ինձ համար հավասարազոր է դեմագոգիային»: Բանաձևի չընդունման պատճառը թուրքական ծագումով բուլղարացիների մեծ քանակն է, որոնք միշտ դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1396-1878թթ. Բուլղարիան եղել է Օսմանյան կայսրության կազմում: 1876թ. Թուրքիան դաժանորեն ճնշեց ապրիլյան ապստամբությունը Բուլղարիայում: Սերբիան ու Չերնոգորիան պատերազմ են հայտարարել Օսմանյան կայսրությանը: Ռուսաստանն աջակցեց սլավոնական ժողովրդներին և 1877թ. ապրիլի 24-ին պատերազմը սկսեց: Բուլղարիայում այդ պատերազմն անվանեցին Ազատագրական պատերազմ: Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. մարտի 3-ին կնքված Սան-Ստեֆանոյի խաղաղ պայմանագրով Բուլղարիան դարձավ անկախ պետություն: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |