Հունվարի 18-ին Wikipedia-ն կդադարեցնի իր աշխատանքը![]() 17 հունվարի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Wikipedia օնլայն հանրագիտարանը հունվարի 18-ին անջատելու է իր անգլերեն տարբերակը 24 ժամով ՝ այդպիսով բողոք հայտնելով ընդդեմ ԱՄՆ վիճահարույց հակահենային օրինագծի (Stop Online Piracy Act)։Wikipedia հիմնադրամի գործադիր տնօրեն Սյու Գարդները նշել է, որ SOPA-ի ընդունումը կսպառնա ազատ և բաց ինտերնետին, այդ թվում և Wikipedia-ին։ Հունվարի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում կայանալու է SOPA-ի հերթական քննարկումը, որին մասնակցելու են նաև ինտերնետ ոլորտի ներկայացուցիչներ։ SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում հենային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կատավարության կամ սեփականատերերի պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։ Սյու Գարդները նշել է, որ Wikipedia-ն անկախ ամեն ինչից իր սեփական ցույցն է անցկացնելու, քանի որ Կոնգրեսի ստորին պալատում SOPA-ի քննարկմանը զուգահեռ վերին պալատում կայանալու է SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։ Գարդների խոսքով, հունվարի 18-ին Wikipedia-ն անհասանելի կլինի ողջ աշխարհում։ Wikipedia-ի անգլալեզու հանրագիտարանը ամենախոշորն է աշխարհում՝ ավելի քան 3,8 միլիոն նյութերով։ Այս քայլին են հունվարի 18-ին դիմելու նաև մի քանի այլ կայքեր, ինչպես օրինակ սոցիալական ցանց Reddit-ը, հաղորդում է IDG լրատվական գործակալությունը։ Reddit –ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ելույթ է ունենալու Սենատի լսումների ժամանակ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |