Յուրաքանչյուր վայրկյան Twitter-ում գրանցվում է 11 նոր օգտագործող

Յուրաքանչյուր վայրկյան Twitter-ում գրանցվում է 11 նոր օգտագործող

PanARMENIAN.Net - Twopcharts կոչվող Twitter ծրագիրը կատարում է տվյալների հավաքում և վերլուծում։ Այս ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Twitter միկրոբլոգային սոցիալական ցանցում յուրաքանչյուր վայրկյան գրանցվում է 11 նոր օգտագործող։ Այս մասին գրում է i4u.com տեխնոբլոգը։

Բացի դրանից ըստ Twopcharts-ի, փետրվարին հնարավոր է, որ նման աճի պարագայում Twitter-ը անցնի 500 միլիոն օգտագործողների շեմը։

Twitter-ը սոցիալական միկրոբլոգային հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այն թույլ է տալիս կատարել կարճ գրառումներ մինչև 140 սիմվոլ, կցել լինքեր և նկարներ։ Twitter-ն ունի մոտ 200 միլիոն ակտիվ օգտագործողներ ողջ աշխարհում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---