Կարել Հոֆստրա. Ոչ միշտ է, որ հայկական ԶԼՄ-ները ընտրություններն օբյեկտիվ են լուսաբանում

Կարել Հոֆստրա. Ոչ միշտ է, որ հայկական ԶԼՄ-ները ընտրություններն օբյեկտիվ են լուսաբանում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ և ԵՄ համատեղ նախագծի շրջանակներում ծրագրվում է իրականացնել Հայաստանում նախընտրական գործընթացի և հենց ընտրությունների լիարժեք մոնիտորինգ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան:

«ԶԼՄ-ների մոնիտորինգի ծրագիրը մեկնարկելու է արդեն փետրվարի սկզբին, քանի որ կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական արշավը, իսկ հայկական ԶԼՄ-ները միշտ չէ, որ օբյեկտիվորեն են լուսաբանում ընտրությունները»,-ընդգծել է նա:

Բացի այդ, ծրագրի կարևորագույն կետ է դառնալու ոստիկանության հետ համագործակցությունը, որի նպատակն է լինելու հասարակական կարգի հսկողությունը և ընտրողների բողոքների հիման վրա արդար հետաքննության իրականացումը:

Ոստիկանության հետ համագործակցության հարցում կարևոր կլինի Հայաստանի օմբուդսմենի աշխատանքը: «Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք բացել օմբուդսմենի 6 տարածաշրջանային գրասենյակներ և ստեղծել արագ արձագանքման խմբեր»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին ու երաշխիքներին, ապա Հոֆստրան ընդգծել է, որ դրանք հիմնվելու են ԺՄՀԻԳ-ի նախկին հաշվետվությունների վրա:

Դիվանագետի կարծիքով, դիտորդների թիվը չի գերազանցելու մի քանի հարյուրը, իսկ առաջին նախընտրական մոնիտորինգը նրանք կիրականացնեն արդեն մի քանի շաբաթից: «Մենք ծրագրում ենք անցկացնել խորհրդարանական ընտրությունների լիարժեք մոնիտորինգ` սկզբից մինչև վերջ»,-ամփոփել է Հոֆստրան:

ԵՄ-ն ԵԱՀԿ-ի հետ համատեղ կհատկացնի 1.7 մլն եվրո Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան խորհրդարանական արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար:

5  19.01.12 - ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան ներկայացրեցին համատեղ ծրագիր
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---